Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ելք» դաշինքն արձանագրել է մի շարք ընտրախախտումներ

«Ելք» դաշինքն արձանագրել է մի շարք ընտրախախտումներ
02.04.2017 | 17:53

Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ ողջ տարածքով անցկացվում են յոթերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները:


Ժամը 08։00-09։30 րոպեին «Ելք» դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները։
• Արձանագրվել են մասսայական դեպքեր, որ կտրոնի համարը չի համապատասխանել մատյանում նշված համարին։ Ահազանգերը ստացվել են Վանաձորից և Երևանից (մասնավորապես՝ ընտրատեղամաս 8/12, թիվ 3 ընտրատարածք, Մալաթիա-Սեբաստիա համայնք)։
• Արձանագրվել են քվեախցիկում գտնվող աղբարկղի դատարկման մասսայական դեպքեր։ Քաղաքացիները չօգտագործված քվեաթերթիկները դուրս են հանում։ Ահազանգերը ստացվել են Վանաձորից, Երևանից, Վայքից։
• Չի պահպանվում քվեաթերթիկների դասավորության 1-9 համարակալման հերթականությունը։
• Հանձնաժողովների նախագահները հրաժարվում են արձանագրություն կազմել տեխնիկական սարքերի շեղումների վերաբերյալ։ Սարքի չաշխատելու պարագայում մատյանում չեն գրանցում քաղաքացու անձնագրի տվյալները (մասնավորապես՝ 16/1, թիվ 5 ընտրատարածք, Արարատի մարզ)։
• Քաղաքացիները ներկայացել են օգնականներով, այնինչ դրա անհրաժեշտությունը չի եղել, իսկ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել (մասնավորապես 15/7 ընտրատեղամասում, թիվ 7 ընտրատարածք, Արագածոտնի մարզ)։
• Հայտնաբերվել է, որ ՀՀԿ և ՀԿԿ քվեաթերթիկների անկյունները սևացրած են եղել:

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ